«Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել». Վահրամ Պետրոսյանը` «Եվրատեսիլում» Կամիլին աջակցելու մասին
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում «Եվրատեսիլի» ուղեգրի համար պայքարում է նաև Կամիլ շոուն։ Նրա «Պուերտո Րիկո» երգի երժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել է Արթուր Աբգարը։
Վահրամն Ինստագրամի իր էջում հատված է հրապարակել երգից և մակագրել.
«Իմ շատ մտերիմ տգեղ ընկերուհի Կամիլը պատրաստվում է գնալ Պորտուգալիա՝ Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլին»։ Ես աջակցում եմ քեզ, թանկագինս։ Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել»։







