Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքն ԱՄՆ–ից
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանն այս օրերին ԱՄՆ–ում է։
Անահիտը մեկնել է հունվարի 2–ին և ԱՄՆ–ում կանցկացնի մոտ մեկ ամիս։ Երգչուհին մեկնել է օվկիանոսից այն կողմ` իր ատելյեի մասնաճյուղի բացմանը մասնակցելու նպատակով։
Անահիտը բավականին ակտիվ է Ինստագրամի իր էջում։
Երգչուհին, օգտվելով առիթից, նոր ֆոտոշարք է անցել ԱՄՆ–ում և հրապարակել նոր լուսանկարները։ Երգչուհին ներկայացել է 2 կերպարով։
Ֆոտոշարքն իրականացնելիս Անահիտը համագործակցել է լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ։














