«Սա նյարդային լարվածության հետևանք էր». Ժաննա Բուտուլյանը` ուշագնաց լինելու մասին

14:58 • 24.01.18

 

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է։ Նա այս մասին հայտնել է Ինստագրամում, ինչն առաջացրել է երկրպագուների անհանգստությունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Ժաննան պատմեց, որ այսօր կորցրել է գիտակցությունը և բժշկի դիմելու անհրաժեշտություն է առաջացել։

 

«Ինձ հետ նման բան չէր եղել։ Առաջիկայում կհետազոտվեմ, կհասկանամ` ինչ է եղել։ Մինչև այս առողջական խնդիր չեմ ունեցել: Կարծում եմ` այս ամենը նյարդային լարվածության հետևանք էր։ Վերջին ամսվա ընթացքում, երևի, շատ եմ նյարդայնացնել։ Տարբեր պատճառներ են եղել, որոնց մասին չեմ ուզում խոսել, սակայն վերջին ամիսն ինձ համար լարված էր»,– նշեց դերասանուհին։

 

Նա ասաց, որ հիմա իրեն լավ է զգում, տանն է։ «Փառք Աստծո, արդեն լավ եմ։ Բախտս բերել է, որ տանը մենակ չէի, մամաս տանն էր և կարողացել է ինձ օգնություն ցուցաբերել»,– ասաց Ժաննան ու հավելեց, որ ընկնելիս հարված է ստացել դեմքին և որոշ այտուցներ ունի։

 

Դերասանուհին հայտնեց, որ գիտակցության գալուց հետո նույնիսկ հասցրել է զավեշտալի իրավիճակում հայտնվել. «Ուշքի գալուց և Տիրոջը Փառք տալուց հետո առաջին ասել եմ` ուր ա հեռախոսս։ Պարզվեց, ես իրոք լուրջ կախվածություն ունեմ հեռախոսից։ Ինձ միշտ ասում էին, չէի հավատում»։

 

«Սա նյարդային լարվածության հետևանք էր». Ժաննա Բուտուլյանը` ուշագնաց լինելու մասին