Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել

11:50 • 24.01.18

 

Ավելի քան մեկ ամսվա լռությունից հետո երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է սոցիալական ցանցերում։

 

Երգչուհին երկրպագուներին հայտնել է, որ շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու և 2 նոր լուսանկար հրապարակել։

 

Նա արդեն նկարահանել է նոր տեսահոլովակը, այն հետարտադրական փուլում է։

 

Լիլիթն իր վերջին տեսահոլովակը նկարահանել է «Ավիրել ես» երգի հիման վրա` ամռանը։ 7 ամսվա դադարը երգչուհու կարիերայում կարելի է երկար համարել, քանի որ նա բավականին ակտիվ է նոր տեսահոլովակներ նկարահանելու առումով և տարվա ընթացքում հասցնում է ներկայացնել 3-4 նոր աշխատանք։

 

2017–ին Լիլիթը ներկայացրել է 2 տեսահոլովակ։

 

 

 

Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել