Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Ջազզվեի բացմանը

14:40 • 27.01.18

 

Երևանի ամենահին սրճարաններից մեկը` նոր շնչով։ Ավելի հարմարավետ, ավելի համեղ ու հետաքրքիր. այս սկզբունքով է մշակվել Թումանյանի Ջազզվեի նոր կոնցեպտը։ Սրճարանն այցելուների առաջ բաց է հունվարի 5–ից, իսկ երեկ պաշտոնական բացումն էր, որին ներկա էին նաև շոու բիզնեսի հայտնի դեմքերը։

 

Հյուրերը ծանոթացան սրճարանի նոր կոնցեպտին, որը մշակել են Նոննա Իսաջանյանը, Վիլյան Կարապետյանը և Տիգրան Համալբաշյանը և երեկոյան ժամանցը վայելեցին մոդեռն ու հայկական լուծումներով Ջազզվեում:

 

Երեկոյի հանդիսավար Էմմա Հակոբյանը  Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ նոր ինտերիերն ավելի հետաքրքիր է. «Բարը տեղափոխվել է և դարձել ավելի տեսանելի։ Հետնամասում կա վերանդա, որն ավելի հետաքրքիր է դարձնում սրճարանի կոնցեպտը։ Նորացված մենյուն իր մեջ ներառում է համեղ նոր ուտեստներ։ Մենյուում ներառված է նաև իտալական խոհանոց, որն անձամբ մշակել է հայտնի խոհարար Պիետրո Գառաֆոն»։

 

 

«Վերջերս  Ջազզվեն թողարկեց 3 տեսակի նոր սուրճ` ռոբուստա, արաբիկա կամ ռոբուստայի և արաբիկայի  խառնուրդ։ Սուրճերի տուփերի վրա Թումանյանի պոեմների հերոսուհիներն են` Թամարը, Անուշը և Գոհարը, որոնց անուններն էլ ստացել են սուրճերը,– ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ Թումանյանի Ջազզվեում թումանյանական շունչ կա։ –Այս կոնցեպտը տարածվելու է Ջազզվեի մյուս սրճարանների վրա»։

 

Սրճարանում գործում է նաև «Ջազզվե բուտիկը», որտեղ կվաճառվեն ոչ միայն հետաքրքիր նվերներ, այլև նորաձև աքսեսուարներ և հագուստի նմուշներ` ստեղծված Ջազզվեի թրենդային գծով։ Անահիտ Սիմոնյանը և Նոննա Իսաջանյանի նոր գիծ են մշակել Ջազզվեի համար։ Բուտիկում կվաճառվի նաև Ջազզվեի նոր սուրճերի նվեր–տուփը։

 

 

 

Ջազզվեի թիմն ամեն ինչ արել է, որպեսզի նորացված սրճարանն հարմարավետ լինի թե՛ առավոտը, թե՛ ցերեկը, թե՛ երեկոն Ջազզվեում անցկացնելու համար։ Կան փափուկ զոնաներ, որտեղ կարելի է հանգստանալ, գիրք կարդալ և սեղաններ, որոնց շուրջ կարելի է ճաշել, ընթրել։

 

Ի դեպ, սրճարանում ապահոված է ժամանակակից ամենակարևոր պահանջը` գերարագ ինտերնետ։

 

Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի