«Գրեմմի-2018»-ին ներկայացված Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը մրցանակի չեն արժանացել

11:26 • 29.01.18

 

Այս գիշեր Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:

Ցանկալի արձանիկի հավակնորդների թվում եղել են նաև հայեր, որոնք, սակայն, մրցանակի չեն արժանացել:

Մասնավորապես՝ «Լավագույն  ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված էր Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությամբ: Այս անվանակարգում հաղթել է Ջենիֆեր Հիգդոնը («Viola Concerto»)։

«Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված էին Դմիտրի Խվորոստովսկին ու Կոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift): Այս անվանակարգում հաղթել է Բարբարա Հանիգանը (Crazy Girl Crazy – Music By Gershwin, Berg & Berio):

Ի դեպ, 2003-ից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացվել է Լոս Անջելեսի սահմաններից դուրս:

«Գրեմմի-2018»-ին ներկայացված Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը մրցանակի չեն արժանացել