«Դեպի եվրատեսիլի» հեռարձակման օրը հետաձգվել է

16:00 • 31.01.18

 

«Դեպի Եվրատեսիլի» նոր եթերաշրջանին հեռուստադիտողները կկարողանան հետևել փետրվարի 19-ից, թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագիծը կսկսվի փետրվարի 3-ին։ Այս մասին Tert.am Life–ին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Կիսաեզրափակիչ երկու համերգները տեղի կունենան փետրվարի 19-ին և 22-ին, իսկ եզրափակիչը՝ փետրվարի 25-ին: Այն կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։

 

Յուրաքանչյուր կիսաեզրափակչում կմրցի 10 մասնակից: Ձայների 50/50 հարաբերակցությամբ՝ հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում կընտրվեն այն հինգ մասնակիցները, ովքեր կանցնեն նախագծի եզրափակիչ փուլ:

 

Այսպիսով` եզրափակիչ փուլում կմրցի տասը մասնակից, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին:

 

Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անուններն ու նրանց ելույթների հերթականության մասին տեղեկատվությունը կհրապարակվի փետրվարի 12-ին:

 

«Դեպի եվրատեսիլ» նախագծում կմրցեն Ռոբերտ Քոլոյանը, Սևակ Խանաղյանը, Սուրեն Պողոսյանը, Մհեր Արմենիան, Տյոմը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը, Գևորգ Հարությունյանը, Մարիա Սիքրեթը, Հասմիկ Շիրոյանը, Անգելը, Ամալիյա Մարգարյանը, Թամար Կապրելիանը, Լուսինե Մարդանյանը, Արման Մեսրոպյանը, Մարիամը, Կամիլը (Արսեն Գրիգորյան), «Նեմրա»–ն, «Ալտերնատիվ»–ը և «Գաթա բենդ»–ը։

 

 

 

«Դեպի եվրատեսիլի» հեռարձակման օրը հետաձգվել է