Հասմիկ Կարապետյան. «Սուտ է, կյանքից վերցված չեն ֆիլմերը»
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է իր խոհերի մասին։
«Գիտե՞ք` ինչու ենք ֆիլմեր դիտում. ֆիլմերում կա այն ամենը, ինչը, ցավոք, չկա կյանքում... Սուտ է, կյանքից վերցված չեն ֆիլմերը... :) Կյանքում կա իրականություն, ուրիշ ոչինչ»,- նշել է նա։
Տևական ժամանակ է` Հասմիկն ամուսնու` Շանթ Կիրմիզյանի և դստեր` Տաթևի հետ գտնվում է օվկիանոսից այն կողմ։ Ընտանիքը որոշ ժամանակ կբնակվի Կանադայում։ Նրանք այնտեղ նշեցին փոքրիկ Տաթևի 1 տարեկանը։
2017–ին Հասմիկը 5 տարվա դադարից հետո իր երկրպագուներին ներկայացրեց նոր տեսահոլովակը։ Թեև ԱՄՆ–ում երգչուհին միայնակ է զբաղվում դստեր խնամքով, առաջիկայում պատրաստվում է նորություններ ներկայացնել իր լսարանին։








