Քիմ Քարդաշյանն իրեն ատողների համար Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերներ է պատրաստել
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հայտարարել է, որ պատրաստվում է իր ստեղծած նոր օծանելիքներից մեկական շիշ ուղարկել իրեն ատող հայտնիներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, խոսքը նոր թողարկված KIMOJI Heart օծանելիքի մասին է:
Երեսունյոթամյա Քարդաշյանը ցույց է տվել այն ցանկը, որում ներառված են իրեն «ատողների» անունները՝ Թեյլոր Սվիֆթ, Բլեք Չայնա, Վենդի Ուիլյամս, Քլոե Մերց, Բեթ Միդլեր, այլք: Այս մարդկանց Քարդաշյանը պատրաստվում է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ օծանելիք ուղարկել:
«Իրականում ես պատրաստվում եմ ավելի շատ մարդկանց օծանելիք ուղարկել: Որոշել եմ, որ Վալենտինի օրվա կապակցությամբ բոլորն էլ արժանի են իրենց Վալենտինին: Ես օծանելիքներն ուղարկելու եմ և՛ ինձ սիրողներին, և՛ ատողներին, քանի որ ի վերջո Վալենտինի օրն է»,-ասել է Քարդաշյանը:







