Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նորածին դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս

15:47 • 03.02.18

 

Լրատվամիջոցները հրապարակել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որում նա նորածին դստեր՝ Չիկագոյի հետ է։ Կադրերում երևում է՝ ինչպես է 37-ամյա հեռուստաաստղը մանկասայլակով ման տալիս դստերը Լոս Անջելեսում։


Չիկագո Ուեսթը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին, փոխնակ մոր միջոցով: Աղջկան Չիկագո են անվանել՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ մեծացել է նրա հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:


Օրերս աստղային հայուհին պատմել էր, որ դիմել է փոխնակ մոր օգնությանը, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի և հղիանալու դեպքում վտանգի տակ կդներ ոչ միայն իր, այլև նորածնի կյանքը: Այնուհետև նա իր երախտագիտությունն էր հայտնել փոխնակ մորը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնց շնորհիվ նման բան է տեղի ունեցել:


«Փոխնակ մայրը տվեց մեզ երբևէ ստացած ամենամեծ նվերը: Նա կյանքի կոչեց մեր՝ մեծ ընտանիք ունենալու երազանքը»,-ասել էր Քարդաշյանը:

 

Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նորածին դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս