Սելենա Գոմեսը, Ռիհանան և Արիանա Գրանդեն գլխավորում են սոցիալական մեդիաներում ամենաազդեցիկ աստղերի ցանկը (լուսանկարներ)
Ուրբաթ հրապարակված նոր վիճակագրությունը վկայում է, որ սոցիալական մեդիաներում ամենաազդեցիկների թոփ տասնյակում առաջին ութը կանայք են, գրում է Deadline-ը:
Deadline ամսագիրը խնդրել է RelixhMIX-ին կազմել վիճակագրություն սոցիալական մեդիաներում ամենաազդեցիկ աստղերին որոշելու համար: Առաջին եռյակը գլխավորել են Սելենա Գոմեսը, Ռիհանան և Արիանա Գրանդեն:
25-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը զբաղեցրել է առաջին տեղը, նա անցած տարվա ընթացքում 53 միլիոն բաժանորդ է ավելացրել: Instgaram-ում նրա բաժանորդների թիվը 133 միլիոն է, իսկ ընդհանուր առմամբ սոցիալական մեդիաներում նրան հետևում է 250 միլիոն օգտատեր:
Ռիհանային Instagram-ում հետևում է ավելի քան 59 միլիոն օգտատեր և բոլոր սոցցանցերում միասին՝ 226 միլիոն, Արիանա Գրանդեին՝ ավելի քան 117 մլն օգտատեր Instagram-ում, իսկ բոլոր սոցցանցերում՝ 207 մլն օգտատեր։











