Վաչեն` տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և 2 վիրահատության մասին

12:54 • 06.02.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանին վիրահատել են։ Ընկերը` դերասան Վաչե Թովմասյանը, տեսակցության է գնացել Գարիկին և Ինստագրամի իր էջում անդրադարձել նրա առողջական խնդրին։ Վաչեն հայտնել է, որ այն տարիներ շարունակ անհանգստացրել է հումորիստին։

 

«Կատակը մի կողմ: Իրականությունն այն է, որ իմ և ձեր շատ սիրելի Գարիկը մի հատ 4, մի հատ 2 ժամանոց վիրահատություն ա տարել ողնաշարի շրջանում: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ ա, վստահ փոքր քայլերով գնում ա ապաքինման ու կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք ոչ թե նույն, այլ ավելի ուժեղ Գարիկի, որն էլ չունի տարիներ շարունակ տրամադրությունը քցող մեջքի այն խրոնիկ ցավը, որի մասին շատ քչերդ եք իմացել: Եվ պատկերացրեք շուտով, Գարիկի տրամադրությունը, որ բարձր եղավ, ինչքան բարձր կլինի մերը: Առողջություն եմ մաղթում ևս մեկ անգամ ընԳերս ու շնորհակալություն բոլոր էն մարդկանց, ովքեր անհանգստանում էին,  հավատացած եղեք արդեն լավ ա ամեն ինչ, հակառակ դեպքում սենց ջրիկ ֆոտոներ չէինք անի»,– գրել է նա։

 

Վաչեն` տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և 2 վիրահատության մասին