«Հայաստան, մենք լսում ենք քեզ». բարեգործական երգ՝ նվիրված Հայաստանին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:10 • 08.02.18

 

2017թ. դեկտեմբեր և 2018թ. փետրվար ամիսներին բոլոր խոշոր թվային հարթակներում լույս տեսավ բրիտանական Stonethief ռոք խմբի` Հայաստանին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  «Հայաստան, մենք լսում ենք քեզ» երգը, որը գրվել է Լի Ֆլետչերի և ձայնագրվել Ten21 Studios-ի  կողմից:

 

Երգի ստեղծման մտահաղացումը երգահան Լի Ֆլետչերի մոտ առաջացավ այն ժամանակ, երբ նա այցելեց Հայաստան՝ որպես Starkey հիմնադրամի ներկայացուցիչ: Այդ ժամանակ Հիմնադրամը մոտ 1800 լսողական սարքավորումներ անվճար բաժանեց լսողական խնդիրներ ունեցող մարդկանց:

 

Ֆլետչերի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցը ոչ միայն իրենց ուշադրությունը հրավիրեց Հայոց ցեղասպանության ողբերգության վրա, որը նույնիսկ  չի ճանաչվել որոշ պետությունների կողմից, այլ նաև իրենց կատարած աշխատանքին մեծ իմաստ հաղորդեց, ինչը շատ կարևոր է իր համար, քանի որ մարդկանց օգնելու և աջակցելու  հնարավորություն է ընձեռում։

 

Լին և Stonethief խումբը ստեղծեցին «Հայաստան, մենք լսում ենք քեզ» երգը, որը  լիրիկական կերպով անդրադառնում է անարդարությանը, կորստին, հաղթանակին։

 

Երգի ներբեռնումներից առաջացած գումարն ուղղվելու է Starkey լսողական հիմնադրամին, որի նպատակն է  լսողական սարքեր նվիրել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը ամբողջ աշխարհում։

 

«Հայաստան, մենք լսում ենք քեզ». բարեգործական երգ՝ նվիրված Հայաստանին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին