Մերիի, Մովսեսի, Շողերի և մյուսների մասնակցությամբ «Վերջին գործարքը» այսօրվանից եթերում կլինի

16:24 • 12.02.18

 

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր կմեկնարկի Ջոն Մակարյանի, Սամվել Փիլոյանի, Մերի Հակոբյանի, Շողեր Թովմասյանի, Հայկ Դուրգարյանի, Մովսես Երեմյանի, Օլյա Հակոբյանի  և այլ դերասանների մասնակցությամբ «Վերջին գործարքը» քրեական դրաման։

 

24 մասանոց ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է: Սցենարի հեղինակներն են Դավիթ Զոհրաբյանը, Արթուր Մկրտչյանը և Նարեկ Ավագյանը:

 

Այն ստացել է «Վերջին գործարքը» անվանումը, քանի որ հերոսներից շատերի համար տվյալ աշխատանքը վերջին գործն է կամ գործարքը։

 

Ֆիլմը լի է վտանգավոր տեսարաններով։ Խոսելով նոր աշխատանքի մասին` Դավիթը նշեց, որ «Վերջին գործարք»-ում բավականին բարդ տեսարանները նկարահանել են առանց  իմիտացիաների։ «Վտանգավոր տեսարաններ, պայթյուններ, կրակոցներ... Եթե կրակում ենք կամ պայթեցնում, հրավիրում ենք մասնագետների։ Այս ամենը նկարահանում ենք, ոչ թե գրաֆիկա օգտագործում»,– ասաց  նա` ավելացնելով, որ պահպանել են պրոֆեսիոնալիզմը ցանկացած բարդ իրավիճակում:

 

Մերիի, Մովսեսի, Շողերի և մյուսների մասնակցությամբ «Վերջին գործարքը» այսօրվանից եթերում կլինի