Արմինկայի նոր ֆոտոշարքն ու պատրաստած թխվածքաբլիթները սիրելիի` Ալեքսի համար

15:03 • 13.02.18

 

Մեկուկես տարի առաջ ԱՄՆ տեղափոխված երգչուհի Արմինկան նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է Վալենտինի օրվա առթիվ։ 

 

Գայթակղիչ խոհարարուհու կերպարում արված լուսանկարներն Արմինկան հրապարակել է Ինստագրամի իր էջում և մակագրել.

 

«Իսկ դու ի՞նչ կանեիր սիրելիիդ համար։ Ես թխվածքաբլիթ եմ թխել Իմ Ալեքսի համար»։

 

 

Հիշեցնենք, որ երգչուհին տարեվերջին վերադարձավ երաժշտական գործունեությանը` ներկայացնելով զուգերգ Նորոյի հետ։ «Սեր ու տարիներ» երգի տեսահոլովակը շատ կարևոր է երգչուհու համար, քանի որ այս աշխատանքով նա առաջին անգամ ներկայանում էր Արմերիկայի հայերին` իբրև համայնքի երգչուհի։

 

 

Լուսանկարները` Գոգայի

 

 

Արմինկայի նոր ֆոտոշարքն ու պատրաստած թխվածքաբլիթները սիրելիի` Ալեքսի համար