Ինչպես է անցել Մերի Մակարյանի Տրնդեզը` ԱՄՆ–ում, Լևոն Արոնյանի Տրնդեզը` Հայաստանում

12:52 • 14.02.18

 

Հայ Առաքելական եկեղեցին երեկ նշում էր Տեառնընդառաջը, որը համարվում է նորապսակների օրհնության օր։ 2017-ին ամուրիների շարքերը լքած հայտնիները ևս նշել են տոնը։ Ներկայացնում ենք, թե ինչպես է անցել Մերի Մակարյանի Տրնդեզը` ԱՄՆ–ում, Լևոն Արոնյանի Տրնդեզը` Հայաստանում։

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ և լուսանկար` ցույց տալով, թե ինչպես են իրենք նշել տոնը։ Ամուսնությունից հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասանուհին ավելի վաղ հարցազրույց էր տվել Tert.am Life–ին ու ասել, որ հիմա շատ երջանիկ է։ «Ես միշտ ասել եմ, որ ուժեղ եմ, բայց այլևս չեմ ուզում ուժեղ լինել։ Մի սրտաճմլիկ հարցազրույց էի տվել, որ ճամպրուկս տանող չկար, իսկ ես, երբեմն, ուզում եմ թույլ լինել։ Իհարկե, հիմա այդպես չէ։ Իմ կողքին կա մարդ, ով կտանի ճամպրուկս։ Երբ ես Հայաստանում ինչ–որ տեղ էի գնում, գիտեի, որ ինքս պիտի վերադառնամ, մեքենա վարեմ, հիմա ես կողքիս ունեմ մարդ, որն իմ փոխարեն կանի այդ ամենը։ Գուցե ծիծաղելի մանրուքներ թվան, սակայն դա հաճելի է։ Միևնույն ժամանակ, հիմա հակված եմ կարծել, որ սխալվել եմ, թե կինը պետք է թույլ լինի։ Երբ ամուսնացած ես, պիտի շարունակես ուժեղ լինել։ Պիտի ավելի ուժեղանաս, որպեսզի կարողանաս պահել քո կառուցած ընտանիքը։ Այս դաշտը թույլերինը չէ։ Եթե թույլ լինես, սա էլ կկորցնես»,– ասել էր նա։

 

 

Լևոն Արոնյանի և Արիանա Կաուլիի հարսանիքի 2017–ի ամենաքննարկված իրադարձություններից մեկն էր։ Արիանան, իր «Ճամփորդ» շաբաթաթերթի կայքում լուսանկար  է հրապարակել Տերընդեզից։ Նրանք կրակ են վառել շենքի բակում։

 

«Այս տարին ինձ համար յուրահատուկ խորհուրդ ունի, քանի որ հայկական հետաքրքիր ու գունեղ տոների իմաստին ու նշանակությանը հասու եմ դառնում անձնապես: Խոսքս առավելապես Բարեկենդանին և Տեառնընդառաջին (Տրնդեզին) է վերաբերում։ Հայկական տոները շատ նման են Հայաստանին: Հակասական բնությամբ երկրում՝ տոները ևս տարբեր բնավորություն ունեն։ Ու քանի որ հայերը առանձնակի սիրով են պահում-պահպանում իրենց տոները, շատ ուրախալի է, որ վերջին տարիներին հատկապես, վերածնված Բարեկենդանը՝ անվանը հավատարիմ, մնալով բարի կենդանություն՝ զվարճանք ու ուրախություն է բերում մարդկանց՝ նրանց հիշեցնելով Ադամի ու Եվայի եդեմական կյանքի մասին։ Տոնական սեղանների այդ օրվա պարտադիր ճաշատեսակը խաշիլն է: Սրանից բացի սեղանները զարդարվում են նաև մրգերով ու այլ ուտեստներով: Վերջին շրջանում երիտասարդները սկսել են Բարեկենդանը նշել նաև պիցցաներով ու սենդվիչներով, իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ որ կարևորը՝ տոնի խորհուրդն է և ևս մեկ գեղեցիկ օր տոն դարձնելը»,– գրել է նա:

 

 

Ինչպես է անցել Մերի Մակարյանի Տրնդեզը` ԱՄՆ–ում, Լևոն Արոնյանի Տրնդեզը` Հայաստանում