Սիլվա Հակոբյան. «Մեր սերը համառ էր»

18:04 • 14.02.18

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանը Վալենտինի օրվա առթիվ ամուսնու` Նորայրի հետ  լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և մակագրել.

 

«Սիրո դրսևորումները տարբեր են լինում։ Մեր դեպքում այն համառ էր ու սիրով լի։ Եթե ուզում ես երջանիկ լինել, առաջին հերթին պիտի հավատաս, պայքարես ու երբեք չդադարես ՍԻՐԵԼ։ Ու այդժամ անգամ տիեզերքը կպտտվի քո սիրո առանցքի շուրջ։ Փայփայեք ձեր ՍԵՐՆ, ու թող ձեր ամբողջ կյանքը լցված լինի երջանկությամբ։
Շնորհավոր սիրահարների օրը»:

 

Նշենք, որ այս տարի Սիլվան տոնը նշում է ամուսնացած կնոջ կարգավիճակում։ Նա և Նորայրն ամուսնացել են 2017–ի հունիսին։ Երգչուհին քանիցս նշել է, որ շատ երջանիկ է ամուսնու կողքին։