Ինչպես են կազմվել «Դեպի Եվրատեսիլի» մրցութային տասնյակները, ով ում հետ է մրցելու

14:53 • 15.02.18

 

Երկուշաբթի օրը կմեկնարկի «Դեպի եվրատեսիլ» նախագիծը, որի արդյունքում պարզ կդառնա, թե ով կլինի Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ 2018»–ին։ Մրցույթը կկայանա «Եվրատեսիլի» սկզբունքով` կիսաեզրափակիչ երկու համերգները տեղի կունենան փետրվարի 19-ին և 22-ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչում կմրցեն 10 մասնակից, որոնցից 5–ը հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ կանցնեն եզրափակիչ:

 

Եզրափակչում հայտնվելու համար կարևոր է, թե մասնակիցներից ով որ կիսաեզրափակչին է ելույթ ունենալու և ում հետ է մրցելու։ Առաջին ալիքը  Tert.am Life–ին հայտնել է, թե տասնյակներն ինչպես են կազմվել։

 

Փետրվարի 19-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում, հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը կմրցեն Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:

 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ կմրցեն Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

 

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 25–ին։

 

 

Ինչպես են կազմվել «Դեպի Եվրատեսիլի» մրցութային տասնյակները, ով ում հետ է մրցելու