Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն բաժանվել են. երկրպագուները կանխատեսում են Բրեդ Փիթի հետ վերամիավորում

17:06 • 16.02.18

 

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ու դերասան Ջասթին Տերուն բաժանվել են 2.5 տարի տևած ամուսնությունից հետո, հայտնում է The Daily Mail-ը՝ աստղի անձնական գործակալի հայտարարությանը հղումով: Նշվում է, որ բաժանվելու վերաբերյալ որոշումը եղել է փոխադարձ ու կայացվել է տարեվերջին:

 

Քառասունիննամյա Էնիսթոնն ու 46-ամյա Տերուն նշանադրվել էին 2012թ. և 3 տարի անց գաղտնի պսակադրվել Լոս Անջելեսի իրենց տանը: Անձնական գործակալը նշել է, որ նախկին ամուսինները շարունակում են միմյանց մեծ սիրով ու հարգանքով վերաբերվել:

 

Հայտնի է, որ Էնիսթոնին ու Տերուին վերջին անգամ միասին են տեսել Նոր տարուն՝ մեքսիկական հանգստավայրերից մեկում:

 

Իսկ օրերս դերասանուհին նշել է ծննդյան 49-րդ տարեդարձը, և սոցցանցերում հրապարակած լուսանկարներում Տերուն բացակայում է:

 

Աղբյուրը հավելում է, որ Էնիսթոնն արդեն վաճառքի է հանել Լոս Անջելեսի Բել Էյր թաղամասում գտնվող համատեղ առանձնատունը:

 

Հատկանշական է, որ վերջերս տված հարցազրույցներից մեկում, Էնիսթոնը պատմել էր, որ իրեն անչափ երջանիկ է զգում ամուսնու հետ այս տանը:

 

Նշվում է, որ բաժանության լուրի ֆոնին Էնիսթոնի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են աստղային շիկահերի ու նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի երջանիկ վերամիավորման հավանականությունը:

 

It's over! Aniston and Theroux, pictured in 2016,were married for two and a half years but had been together for seven

Last push? Jennifer and Justin were last pictured together during a holiday in Cabo San Lucas, Mexico back on January 1

Group outing: Jen (far R, top) was flanked by a group of friends, including her confidante Courteney Cox (far R, bottom) days ago

Relaxed: The March cover of Architectural Digest featured Jennifer relaxing at home

Former flame: Aniston was previously married to Brad Pitt from 2000 ¿ 2005, as they are pictured together in Los Angeles back in February 2000

Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն բաժանվել են. երկրպագուները կանխատեսում են Բրեդ Փիթի հետ վերամիավորում