Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել

16:09 • 16.02.18

 

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին և թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը կրկին ծնողներ են դարձել: Նրանք որդի են ունեցել, ում անվանակոչել են Լեո՝ ի պատիվ Բյուզանդիայի կայսր Լեո 5-րդ Արծրունու:

 

«Իմ լավ ընկերներ, շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների և բարի մաղթանքների համար։ Աստված պահապան բոլոր նորածիններին»,– ֆեյսբուքի իր էջում գրել է երաժիշտը։

 

Նշենք, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել փետրվարի 6–ին։ Նա Վահանի և Անուշի երրորդ զավակն է։ Զույգը ևս 2 երեխա ունի` 6 տարեկան Անաիսը և 5 տարեկան Անդրեասը։

 

Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել