ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը
Վայրկյաններ առաջ մեկնարկեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար այսօր կպայքարեն Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:
Նրանցից 5–ը հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ կանցնեն եզրափակիչ, որի ժամանակ էլ քվեարկության նույն կարգով կընտրվի հաղթողը։ Վերջինս Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018»–ին։
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա փետրվարի 22–ին։ Այդ օրը կմրցեն Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 25–ին։







