«X Factor»-ից հայտնի Մանեն` Միրիամը, կանադական «Ձայնը» նախագծում ստիպեց Լարա Ֆաբիանին և Գարուին հոտնկայս ծափահարել իրեն

21:58 • 19.02.18

 

Միջազգային «Ձայնը» երաժշտական նախագծի ֆրանսիական շոուի հերթական եթերաշրջանի կույր լսումներին մասնակցել է հայուհի Մարիամ Բաղդասարյանը, որին հայ հանդիսատեսը կարող է հիշել X Factor նախագծից, որպես Մանե Բաղդասարյան։ Նա Էրիկի թիմից էր։ Միրիամի հրաշալի ելույթը ստիպել է աստղային ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել:

 

Դատելով m.tva.canoe.ca կայքում փետրվարի 18-ին հրապարակված տեսանյութից՝ մարզիչներին, որոնց թվում են համաշխարհային ճանաչում վայելող Լառա Ֆաբիանն ու Գարուն, շատ են տպավորել Մարիամի ձայնային տվյալները:

 

Ելույթի ավարտից հետո մարզիչներից ամեն մեկը համոզում է մասնակցին իրեն ընտրել: Կարճատև զրույցի ընթացքում աղջիկն ասում է, որ հայ է ու մարզիչներից մեկին ասում՝ «բարև», այնուհետ ֆրանսիացուց պատասխան «բարև» ստանում: Նա ընտրել է Լառա Ֆաբիանին:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

«X Factor»-ից հայտնի Մանեն` Միրիամը, կանադական «Ձայնը» նախագծում ստիպեց Լարա Ֆաբիանին և Գարուին հոտնկայս ծափահարել իրեն