«Դուք եք ինձ ուժ տալիս». Էմմին որդիների հետ լուսանկարներ է հրապարակել Երևանից
Ամուսնությունից հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին այս օրերին Երևանում է։ Նա իր հետ հայրենիք է բերել նաև երկու որդիներին` երկուսուկես տարեկան Դանիելին և մեկուկես տարեկան Մարտինին։
Երգչուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է որդիների` Երևանում արված լուսանկարները։ Դրանցից մեկում փոքրիկներն իրենց պապիկի` Դավիթ Բեջանյանի քանդակած Առնո Բաբաջանյանի արձանի մոտ են։
«Կա երջանկություն: Իմ կյանքն ունի իմաստ: Դուք եք ինձ ուժ տալիս, թևեր եք ինձ տալիս: Կյանքը գեղեցիկ է, անթերի, երբ իմ կողքին եք դուք»,– որդիների հետ լուսանկարը մակագրել է Էմմին։
Երգչուհու այցերը Երևան ոգևորում են, հատկապես, մայրիկին` Նադեժդա Սարգսյանին, ում համար շատ բարդ է հեռու լինել աղջկանից ու թոռներից։












