ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչը

22:15 • 22.02.18

 

Վայրկյաններ առաջ մեկնարկեց  «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը։ Եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար այսօր կպայքարեն Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

 

Նրանցից 5–ը հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ կանցնեն եզրափակիչ, որի ժամանակ էլ քվեարկության նույն կարգով կընտրվի հաղթողը։ Վերջինս Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018»–ին։

 

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»։

 

Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։ 

 

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 25–ին։

 

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչը