Կամիլի, Հասմիկ Շիրոյանի և Սևակ Խանաղյանի ելույթները «Դեպի եվրատեսիլին»
Երեկ կայացավ «Դեպի եվրատեսիլ» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ժամանակ հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։
Փետրվարի 25–ին կորոշվի, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»–ին։ Մինչև այդ ներկայացնում ենք «Դեպի եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչի առավել քննարկվող համարները։
Հասմիկ Շիրոյանը երկրորդ անգամ է մանակցում «Դեպի եվրատեսիլ» մրցույթում և փորձում դառնալ Հայաստանի պատվիրակը մրցույթում։ Նրա ելույթի բեմադրությունն արել է «The Voice of USA»-ի պարային գծով պրոդյուսեր, «Էմմի» մրցանակակիր Hi-Hat-ն ու նրա թիմը, որը բեմադրում է աշխարհահռչակ երգիչների՝ Ռիհանայի, Շակիրայի, Ֆարել Ուիլյամսի, Ջասթին Բիբերի ելույթները։
«Կամիլի» ներկայացրած շոուն ամենաքննարկվողներից էր։ Այն արդեն հասցրել է հակասական քննարկումների տեղիք տալ։ Դերասան Արսեն Գրիգորյանի բեմական կերպարը քննարկվում է ոչ միայն հայկական լրատվամիջոցներում, այլև «Եվրատեսիլի» բլոգներում։
Սևակ Խանաղյանի ելույթը ևս ամենասպասվածներից էր, քանի որ նա համարում է մրցույթի ֆավորիտներից մեկը։ Սևակը հավատարիմ էրն մնացել իր տեսակին։ Բեմում նա միայնակ էր` ելույթի շեշտը դրված չէր շոուի վրա։







