«Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին

15:30 • 24.02.18

 

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը երեկ իր վրդովմունքն է հայտնել Առաջին ալիքի նոր` «Եկեք հասկանանք» նախագծին իր մասնակցության վերաբերյալ։ Ըստ նրա` իրեն հրավիրել են հաղորդմանն իբրև Ինստագրամում շատ հետևորդներ ունեցող մարդու, ով այդ արդյունքին հասել է առանց մերկ լուսանկարներ հրապարակելու, սակայն եթերում ցուցադրվել են իր միայն լողավազանում արված լուսանկարները, բացի այդ, մոնտաժի արդյունքում չի հասկացվել, թե ինքն ինչ է ասել իրականում։

 

Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ ինքը նախապես հայտնել է իր մտավախությունները, սակայն իրեն  համոզել են մասնակցել հաղորդմանը` ասելով, որ այդպես չի լինի։ «Փաստորեն, իմ բոլոր մտավախութուններն իրականություն դարձան։ Ես այդ հարցերը նախապես քննարկել էի իրենց հետ, իրենք ինձ վստահեցրել էին, որ այդպես չի լինի, սակայն եղավ այն, ինչի վերաբերկյալ նախապես մտավախություն էի հայտնել։ Հաղորդման ժամանակ ինձ ուղղակի խայտառակում են, ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այդպես չի կարելի»,– նշեց նա։

 

 

Ժաննան նշեց, որ տաղավարում ամեն բան կարգին է եղել, քանի որ ինքն արտահայտվելու հնարավորություն է ունեցել, սակայն հաղորդման եթերային տարբերակը տեսնելուց հետո շատ է զայրացել։ Ըստ էության՝ նրա բողոքը կապված էր մոնտաժի հետ. «Տաղավարում ամեն ինչ շատ լավ էր։ Ես հայտնեցի իմ կարծիքը քննարկվող երևույթների վերաբերյալ։ Ես գիտեի, որ որոշ հատվածներ կտրվելու են, սակայն ոչ այդքան։ Եթերում թողել են 2 անիմաստ նախադասություն, որոնք կապ չունեն թեմայի հետ։ Ես սիրում եմ քննարկումներ, սիրում եմ խոսել խնդիրներից, որոնք առկա են մեր հասարակության մեջ` մտածելով, որ դա, միգուցե, օգնի մարդկանց, սակայն երբ քեզ հրավիրում են հաղորդման` որպես կահույք, շատ վիրավորական է»,– ընդգծեց Ժաննան։

«Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին