ՈՒՂԻՂ. «Դեպի եվրատեսիլ». այսօր կորոշվի հաղթողը, ժյուրին արդեն կատարել է իր ընտրությունը
Մեկնարկեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը։ Այսօր կորոշվի, թե ով է լինելու Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ 2018»-ին։
2 կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ են անցել և այսօր հաղթանակի համար պայքարելու են Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրան», Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։
Հաղթող մասնակիցը կընտրվի հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ։
Ժյուրին իր ընտրությունն արդեն արել է։ Գոհար Գասպարյանը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ մասնակիցները երեկ երգել են պրոֆեսիոնալ ժյուրիի համար։ Մինչև համերգային ծրագրի մեկնարկը նա գրել էր. «Շատ կարևոր է, թե ինչպես կկատարեն երգերը, քանզի ընդհանուր ձայների 50%-ը կորոշվի հենց այսօր»։
Թե ում է ընտրել միջազգային ժյուրին և ում կընտրի հեռուստադիտողը, պարզ կլինի ժամեր անց։







