«Դեպի մանկական եվրատեսիլ». Հանրայինը նոր նախագիծ է սկսում
«Մանկական Եվրատեսիլ 2018»–ի հայ պատվիրակին ընտրելու համար Հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի «Դեպի մանկական եվրատեսիլ» նախագիծը։
Գոհար Գասպարյանը հայտարարեց, որ ազգային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 9-14 տարեկան ազգությամբ հայ բոլոր երեխաները։
«Դեպի մանկական եվրատեսիլ»–ի մասնակիցները ևս պետք է ներկայանան իրենց երգերով, ինչպես «Դեպի եվրատեսիլ 2018»–ի դեպքում։ Գոհար Գասպարյանը հայտարարեց, որ հայտերն ընդունվում են մինչև մարտի 15–ը։ Մրցույթը կանցկացվի գարնանայի՞ն, թե՞ աշնանային եթերաշրջանում, Հանրայինը դեռևս չի բացահայտում։







