Նորոն ԱՄՆ–ում նոր տեսահոլովակ է նկարահանել

18:51 • 27.02.18

 

ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգիչ Նորոն նոր տեսահոլովակ է նկարահանել, որը շուտով կհանձնի իր երկրպագուների դատին։

 

Նրա նոր երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Artur & Bina Production–ը։

 

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսահոլովակի հերոսուհուն մարմնավորում է մոդել Ջոանա Գոմեսը։

 

Ի դեպ, երգիչը ծրագրում է 2018–ի հոկտեմբերին մենահամերգ ունենալ ԱՄՆ Կոդակ համերգասրահում։ նա նպատակ ունի նույն ծրագրով ներկայանալ նաև Երևանում։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի 2019–ին։

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներ Նորոյի նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

 

 

 

 

 

Նորոն ԱՄՆ–ում նոր տեսահոլովակ է նկարահանել