«ԱրմենИЯ». նոր ֆիլմ` Սոս Ջանիբեկյանի, Միքայել Արամյանի, Հովհաննես Ազոյանի և այլ հայտնի մարդկանց մասնակցությամբ

18:28 • 06.03.18

 

Մարտի 8–ից մեծ էկրան կբարձրանա «ԱրմենИЯ» գեղարվեստական նոր ֆիլմը, որի վերնագիրն ինքնին հուշում է բառախաղ, որը մատնանշում է ֆիլմի գործողությունները` «Արմենը և ես» ու գործողությունների վայրը` Հայաստան։

 

Ֆիլմում խաղում են հայտնի մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` Սոս Ջանիբեկյանը, ռուսական շոու բիզնեսում հաստատված Միքայել Արամյանը, Հովհաննես Ազոյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Թոփալյանը, Կարինա Գոնդագսազյանը, Սաթիկ Հախնազարյանը, Վրույր Հարությունյանը, Չարլի Արմստրոնգը, «Եվրատեսիլ 2017»–ին Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման և այլք։

 

Հայ–ռուսական համատեղ արտադրության ֆիլմի ռեժիսորը Մաքսիմ Հայրապետովն է։ Նա որոշել է նկարահանել այս ֆիլմը 10 տարվա դադարից հետո Հայաստանում լինելուց և Մոսկվա վերադառնալուց հետո։ Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Դիլիջանում։

 

Դրաման ներկայացնում է Լևոնի և Արմենի պատմությունը, որոնց ճանապարհները բաժանվել են 16 տարի առաջ, բայց մի պատահական հանդիպում բացահայտում է անցյալի գաղտնիքները և օգնում նրանց վերադարձնել կորցրածը։

 

Պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ը ներկայացնում է լուսանկարներ նկարահանման հրապարակից։