Մոսկվայում հայ տաքսու վարորդի մասնակցությամբ ՃՏՊ-ից հետո այրվել է ռեփեր Տիմատիի Gelandewagen-ը. ռեփերի ներկայացուցիչը պահանջում է 10 մլն ռուբլի
«Московский Комсомолец»-ը հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հայազգի տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Վթարի հետևանքով երգչի ավտոմեքենան այրվել է:
«Տղամարդուն անմիջապես մոտեցան «Մերսեդեսի» վարորդին ուղեկցող մարդիկ և մոտ 10 միլիոն ռուբլի պահանջեցին: Կողմերը փոխանակվեցին հեռախոսահամարներով, իսկ հաջորդ օրը Մարտիրոսյաններին (տաքսու տերերին) զանգահարեցին և առաջարկեցին փոխհատուցել վնասը: Զանգահարողներից մեկը ներկայացել է որպես Տիմատիի պահակախմբի ղեկավար: Նրանք պահանջել են 5-10 միլիոն ռուբլի»,- հայտնում է աղբյուրը:







