Քիմի հետքերով. Քանյե Ուեսթը վարդագույն է ներկել մազերը
Ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանը վերջերս հաճախ է դիմում ոճային փոփոխությունների՝ կտրուկ փոխելով մազերի գույնը՝ սևահերից վերածվելով շիկահերի, այնուհետև՝ մազերը ներկելով վարդագույն:
The Daily Mail-ը հայտնում է, որ սիրելի կնոջ ոճային փոփոխություններից փորձում է հետ չմնալ նաև ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ Վերջինս անսպասելիորեն մազերը վարդագույն է ներկել:
Քարդաշյանն ու Ուեսթը համարվում են ամերիկյան շոու բիզնեսի ամենահարուստ ու ազդեցիկ զույգերից: Նրանք ամուսնացել են 2014թ.: Զույգն ունի 3 երեխա, որոնցից մեկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով:








