Մարջան Ավետիսյանի հանգիստն ԱՄՆ–ում
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն այս օրերին ԱՄՆ–ում է, որտեղ վայելում է իր հանգիստը։ Դերասանուհին որոշել է ծովային հանգիստ վայելել և մեկնել է նավով ճամփորդության։
Մարջանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել հանգստից։
Վերջին տարիներին «Ֆուլ հաուս» նախագծում նկարահանվող դերասանուհին երեքուկես տարի բավականին ակտիվ աշխատանքային գրաֆիկ է ունեցել` հագեցած նկարահանումներով և համերգային շրջագայություններով։
Քանի դեռ չի մեկնարկել «Ֆուլ հաուս 2»–ը, նա վայելում է իր հանգիստը և հաճախ է բացակայում երկրից։












