Էմմին ԱՄՆ–ում նշել է որդու 1–ամյակը
Երգչուհի Էմմիի կրտսեր որդին`Մարտինը, այսօր դարձավ 1 տարեկան, ինչի կապակցությամբ ծնողները մանկական խնջույք են կազմակերպել ԱՄՆ–ում։
Էմմին լուսանկար է հրապարակել խնջույքից և գրել. «Իմ հրաշքն այսօր դարձավ 1 տարեկան»։
Ավելի վաղ Tert.am Life–ին տված հարցազրույցում Էմմին ասել էր, որ Մարտինն ամուսնուն է նման։ «Մարտինը հայացքով, պահելաձևով, ամեն ինչով իր հայրիկին է նման։ Աչքերը կապույտ են։ Սկեսրայրիս աչքերի գույնն է։ Հուսով եմ` չի փոխվի և այդ երանգը կմնա»,– նշել էր նա։
Երգչուհին հիմա ամբողջ առօրյան կազմակերպում է որդիների հետ և վայելում է ընտանեկան կյանքի ամեն պահը։
Վերջերս Էմմին 2 տղաների հետ Հայաստանում էր, սակայն քիչ ժամանակով էր վերադարձել հայրենիք։







