Սևակ Խանաղյանը նկարահանել է «Քամի» երգի տեսահոլովակը

15:09 • 17.03.18

 

Մայիսին Պորտուգալիայում կկայանա «Եվրատեսիլ 2018»–ը, որին Հայաստանը ներկայացնելու է Սևակ Խանաղյանը` «Քամի» երգով։ Հայաստանն առաջին անգամ մրցույթին ներկայանալու է ամբողջությամբ հայերեն հնչող երգով։

 

Սևակն արդեն նկարահանել է «եվրատեսիլյան» երգի տեսահոլովակը։ «Եվրատեսիլի» Յութուբյան պաշտոնական էջում հրապարակվել է տեսահոլովակի թիզերը։ 

 

Հանրային հեռուստաընկերությունից  Tert.am Life–ին հայտնում են, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 21-ին` «Եվրատեսիլ»-ի Յութուբյան պաշտոնական ալիքում։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի միջոցով, որի մասնակիցներն այս տարի ներկայանում էին պատրաստի երգով։ Սևակը հավաքեց ժյուրիի և հեռուստադիտողների առավելագույն ձայները` այսպիսով դառնալով հայաստանյան մրցույթի բացարձակ հաղթող։

 

Սևակ Խանաղյանը նկարահանել է «Քամի» երգի տեսահոլովակը