Սպիտակցի Հայկոն պարզաբանում է, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը մերժել մուտքի իր արտոնագիրը

13:36 • 24.03.18

 

Մամուլում օրերս տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության մեջ մեղադրվող Դիանա Գրիգորյանի՝  Դինա Ակոպովնայի և Ստելլա Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:

 

Մասնավորապես նշվում էր, որ ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ երգիչ Հայկ Ղեւոնդյանին` Սպիտակցի Հայկոյին, դեսպանատունը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Սպիտակցի Հայկոն ասաց, որ նման բան չկա:  «Ինձ կանչել են և մերժել վիզան, քանի որ ԱՄն էի մեկնել տուրիստական վիզայով, սակայն մասնակցել էի համերգի։ Համեգի մասնակցելու դեպքում պետք է դիմած լինեի P3 տեսակի վիզայի համար։ Չգիտեի, որ դա խնդիր կառաջացնի»,-ասաց երգիչը:

 

Ինչ վերաբերում է դինա Ակոպովնայի և Ստելլա բոյաջյանի հետ համագործակցությանը` Սպիտակցի Հայկոն նշեց, որ թեև մասնակցել է նրանց կազմակերպած համերգներին, վիզայի մերժումը դրա հետ չի կապում:

 

Անահիտ Հակոբյան

Սպիտակցի Հայկոն պարզաբանում է, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը մերժել մուտքի իր արտոնագիրը