Թինա Կանդելակին ակնարկել է իր հղիության մասին

13:42 • 24.03.18

 

Հայկական արմատներով հայտնի հեռուստահաղորդավարուհի, ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram սոցկայքում ակնարկել է իր հղիության մասին։ Այդ մասին նա գրել է իր հրապարակումներից մեկի մեկնաբանությանն ի պատասխան:

 

Նա մարզիկ Յարոսլավ Սվյատոսլավսկու հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել ու այդ հանդիպմանը նվիրված գրառում արել։ Նրա հետևորդներից մեկը մեկնաբանությունում դժգոհել է Կանդելակիի կազմվածքից, մասնավորապես՝ գոտկատեղից։

 

«Ես խնդիր ունեմ գոտկատեղի հետ կապված։ Եվ ավելի շատ խնդիր կունենամ 9 ամսվա ընթացքում))»,-ի պատասխան գրել է 42-ամյա Կանդելակին։

 

Լրագրողն ամուսնացած է ձեռնարկատեր Վասիլի Բրովկոյի հետ, առաջին ամուսնությունից նա ունի երկու երեխա՝ 18-ամյա Մելանյան ու 15-ամյա Լեոնտին։

 
 

Թինա Կանդելակին ակնարկել է իր հղիության մասին