««Ոսկե դպրոց»-ի երկրորդ եթերաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում».Վաչե Թովմասյան
Ապրիլի 3-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի երեկոյան եթերում կսկսվի «Ոսկե դպրոց» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Tert.am Life-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և սպասվող զարգացումների մասին զրուցել «Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր, գլխավոր դերակատար ու սցենարի համահեղինակ Վաչե Թովմասյանի հետ:
Վաչեն նկատեց, որ նախագիծն ունեցել է լայն արձագանք, թեև սիթքոմը հասանելի է եղել միայն «Արմենիա Պրեմիում»-ի եթերում, Youtube–ում էլ ապօրինի հայտնվելու փորձերը կանխվել են։ Վաչեի խոսքով` սիթքոմի երկրորդ եթերաշրջանը սկսելու որոշմանը մեծապես նպաստել է բարձր դիտելիությունն ու մարդկանց դրական արձագանքը:
«Երկրորդ եթերաշրջանում սցենարական բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ «Ոսկե դպրոց»-ը դասական սիթքոմ չէ, որում սերիաները սկսվում և ավարտվում են նույն տեղում, կերպարներն էլ չեն զարգանում, պարզապես, ամեն սերիայում հայտնվում են նոր իրավիճակներում: Մեր սիթքոմը համեմված է նաև արկածային և դետեկտիվ էլեմենտներով` կապված ոսկիների փնտրտուքի հետ: Փակագծերը շատ բացել չեմ ուզում, որպեսզի հեռուտադիտողին հետաքրքիր լինի, բայց ասեմ, որ զարգացումները շատ արագ են լինելու: Երկրորդ եթերաշրջանը և՛ շատ ծիծաղելի, և՛ լարված, և՛ արկածային է ստացվել»,-ասաց Վաչեն:
%20copy.jpg?1522327435366)
«Հրաշալի է, որ Արմենիա Պրեմիումի շնորհիվ Ucom-ի հեռուստադիտողները դիտում են բազմաժանր ու բազմաբովանդակ հեռուստաարտադրանք։ Ձևավորված ավանդույթի համաձայն «Ոսկե դպրոց»-ի նոր մասերը բուն եթերից օրեր առաջ ու օրվա ցանկացած ժամի հնարավոր է դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նոր եթերաշրջանում հեռուստադիտողը սիթքոմում նոր կերպարներ կտեսնեն։ Վաչեն չցանկացավ նշել, թե ովքեր են մարմնավորելու նոր կերպարներին։ Նրա խոսքով` սիթքոմի արդեն սիրված և ճանաչված հերոսներից ոչ ոք չի կրճատվել: «Աշոտ Մելոյանը, ով մարմնավորում է Տրդատյանի կերպարը և ամբողջ եթերաշրջանում քնած ուսուցչի դերում էր, բայց պարզվեց՝դպրոցում թաքնված, գաղտնի գործակալ է, որը եկել է գլխավոր հերոսին՝ Ռոբին, բռնելու, երկրորդ եթերաշրջանում պետք է օգնի Ռոբին հանել ոսկիները։ Այսինքն` մեր հին կերպարը հետաքրքիր հնարքով լրիվ նոր կերպարով է հանդես գալիս: Հետաքրքիր, էքսպերեմենտալ լուծում ենք մտածել, որը դեռ առաջին եթերաշրջանում հանկարծակիի բերեց հեռուստադիտողին»,-պատմեց պրոդյուսերը:
%20copy.jpg?1522327759375)
Վաչեն շեշտեց, որ «Ոսկե դպրոց»-ն ամբողջ ընտանիքով դիտելու համար նախատեսված հեռուստանախագիծ է, որում բացի հումորն ու ծիծաղելի իրավիճակները, փորձում են ավելացնել նաև կրթադաստիարակչական տարրեր. «Ես սկզբունքորեն ներկա եմ լինում սցենարական բոլոր աշխատանքներին: Մանրակրիտ խմբագրում ենք հումորները, որոնք, գուցե, մեզ համար շատ ծիծաղելի են, բայց դպրոցականների և ընտանեկան դիտման համար չեն: Փորձում ենք, չկորցնելով ծիծաղելին, ավելացնել նաև կրթական տարրեր»:
«Ոսկե դպրոց»-ի հերոսների միջև սիրային հարաբերությունների ընթացքը ևս խոստանում է հետաքրքիր զարգացումներ ունենալ նոր եթերաշրջանում: Իսկ նոր զույգեր կձևավորվե՞ն, թե՞ ոչ, Վաչեն չցանկացավ բացահայտել՝ վստահեցնելով, որ հեռուստադիտողներին հագեցած ու հետաքրիր օրեր են սպասվում:
%20copy.jpg?1522327733288)
%20copy.jpg?1522327741999)
%20copy.jpg?1522327751016)
%20copy.jpg?1522327769697)
%20copy.jpg?1522327559884)
%20copy.jpg?1522327568482)
%20copy.jpg?1522327575904)
%20copy.jpg?1522327584437)
%20copy.jpg?1522327592274)
%20copy.jpg?1522327601008)
%20copy.jpg?1522327617547)
%20copy.jpg?1522327625685)
%20copy.jpg?1522327640326)
%20copy.jpg?1522327655954)
%20copy.jpg?1522327666013)
%20copy.jpg?1522327674489)
%20copy.jpg?1522328275890)
%20copy.jpg?1522327690336)
%20copy.jpg?1522327704583)
%20copy.jpg?1522327712979)
%20copy.jpg?1522327419795)
%20copy.jpg?1522328177648)
%20copy.jpg?1522328188001)
%20copy.jpg?1522328209628)
%20copy.jpg?1522328217965)
%20copy.jpg?1522328227186)
%20copy.jpg?1522328254458)
Անահիտ Հակոբյան
Լուսանկարները` «Արմենիա TV»–ի ինստագրամյան էջից







