Աշոտ Ղազարյանը, Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը` «Երեկոյան Ազոյան» շոու ծրագրում

18:33 • 30.03.18

 

«Երեկոյան Ազոյան» նախագծի մասին թերթ–ը պատմել է իր ընթերցողներին։ Երեկոյան շոուների միջազգային ձևաչափով արված նոր հեռուստաշոուն այս շաբաթ կհյուրընկալի Աշոտ Ղազարյանին, Վաչե Թովմասյանին և Աննա Գրիգորյանին։

 

Հովհաննես Ազոյանի և Մհեր Խաչատրյանի մատուցմամբ երեկոյան շոուի այս շաբաթվա եթերի նկարահանումներն արդեն իրականացել են։ Ներկայացնում ենք բեքսթեյջ լուսանկարներ նկարահանման հրապարակից։

 

«Ես մեծացել եմ։ Չեմ բոյովացել, բայց ներքուստ մեծացել եմ։ Նման հաղորդումներ վարելը մի քիչ հասունություն է պահանջում։ Կարծում եմ` տարիների ընթացքում հասունացել եմ։ Ամեն ինչ արել ենք, որպեսզի հաղորդումը լինի հումորով, ուրախ, ժամանցային և արժեքավոր Հայաստանի շուկայի համար։ Ամեն ինչ հումորի համար է, սակայն ունենք հստակ սահման։ Հյուրերին փորձելու ենք դնել արտասովոր իրավիճակներում, բայց հաղորդման նպատակը հյուրերին ձեռք առնելը չէ։ Մարդն արժեք ունի և պետք է զգույշ վերաբերել մարդուն»,– Tert.am Life–ի հետ խոսելով շոու մասին` ասել է Հովհաննեսը։

 

Լուսանկարները` «Արմենիա TV»–ի ինստագրամյան էջից

Աշոտ Ղազարյանը, Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը` «Երեկոյան Ազոյան» շոու ծրագրում