Vogue ամսագրի շապիկին առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել

14:41 • 02.04.18

 

Բրիտանական Vogue ամսագրի շապիկին 1916-ին հիմնադրման օրվանից ի վեր առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել:

 

Ինչպես հայտնում է The Independent-ը, ամսագրի մայիսյան համարի թողարկման համար ընտրվել են 9 մոդել, այդ թվում՝ քենիացի 20-ամյա մոդել Հալիմա Ադենը, որն իսլամի դավանորդ է: Ադենի հետ միասին British Vogue-ի գլխավոր էջում հայտնվել են նաև տարբեր ազգություններ ներկայացնող ու մարմնի տարբեր չափսեր ունեցող մոդելները:

 

«Եկել է ժամանակը, որպեսզի Vogue-ն անի այն, ինչին ամենից լավ է տիրապետում՝ ցույց տա, թե ինչպիսին պետք է լինի ապագան: Դեռևս 5 տարի առաջ նման աղջիկների մասնակցությամբ խմբակային լուսանկարը չէր հայտնվի շապիկին», - ասել է բիտանական ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը:

 

Վերջինս ընդգծել է, որ վերջին ամիսներին նորաձևության ասպարեզի կարևորագույն ձեռքբերումներից մեկը զանազանությունն է:

Vogue ամսագրի շապիկին առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել