«Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում». Սրբուհի Սարգսյանի գրառումն ու 24–ամյակի լավագույն նվերը
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով այժմ ներկայանում է «Ուկրաինայի ձայնը» նախագծում և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Սրբուհին դառնում է 24 տարեկան։
Իր տարեդարձի նախաշեմին Սրբուհին հուզիչ գրառում է արել Ինստագրամի իր էջում` իր հաղթանակը նվիրելով հայ զինվորներին։
«Ընկերնե՛ր, ես անչափ երջանիկ եմ, քանի որ հաղթահարել եմ «Ուկրաինայի Ձայնը» նախագծի արդեն երրորդ փուլը և այժմ շարունակելու եմ պայքարս « Ուղիղ եթերներ»-ում:
Իմ ելույթը և, համապատասխանաբար, իմ հաղթանակը հպարտությամբ նվիրում եմ մեր հերոսներին՝ հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, մեր ժողովրդին և մեր հայրենիքը:
Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում:
Իմ հերոսնե՛ր, հպարտ եմ Ձեզանով»:
Ժամեր անց Սրբուհին մեկ այլ լուսանկար է հրապարակել, որտեղ զետեղված են իր մասին գրառումներն ու մակագրել. «Շնորհավոր իմ ծնունդը։ Սա լավագույն նվերն է։ Շնորհակալ եմ բոլորիդ»։








