Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը պարզել են, որ որդի են ունենալու և baby shower կազմակերպել

13:45 • 07.04.18

 

Tert.am Life-ն  առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ դերասան Մովսես Երեմյանն ու կինը՝  Աննան, սպասում են իրենց առաջնեկին։ Մովսեսը մեզ տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ինքը տղա երեխա է ուզում, կինը` դուստր, սակայն առավել կարևոր է, որ առողջ փոքրիկ ունենան։

 

Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը։ Նրանք որդի են ունենալու, ինչի առթիվ baby shower են կազմակերպել։

 

Աննան արդեն հղիության 6–րդ ամսում է։ «Ընդամենը 3 ամիս, և ես կտեսնեմ քեզ»,– նշել է ապագա մայրիկը, ով անհամբերությամբ սպասում է փոքրիկի ծննդին։

 

«Երբ իմացա, որ երեխայի ենք սպասում, մի աննկարագրելի զգացողություն էր, որը չեմ կարող բառերով նկարագրել։ Յուրաքանչյուր մարդ անհամբերությամբ է սպասում այդ նորությանը։ Աննան շատ անսպասելի կերպով հայտնեց այդ լուրը։ Այդ պահին ուրախությանս չափ չկար»,– ասել էր ապագա հայրիկը։

 

Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը պարզել են, որ որդի են ունենալու և baby shower կազմակերպել