Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ մայր է դարձել

18:52 • 09.04.18

 

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ մայր է դարձել։  Ագնեսան որդի է ունեցել, ում անվանակոչել է Դանիել։

 

Tert.am Life-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկն ասաց, որ ինքն ու փոքրիկն իրենց լավ են զգում, սակայն այժմ երկար խոսել չի կարող։

 

Նշենք, որ 38–ամյա դերասանուհին հղիության ամբողջ ընթացքում չի դադարել աշխատել` շարունակելով նկարահանվել  «Նռան հատիկ» հեռուստասերիալում և ղեկավարել Վանաձորի պետական  դրամատիկական թատրոնը։

Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ մայր է դարձել