Կերպարանափոխված Լիլիթ Հովհաննիսյանի ֆոտոշարքը` Երևանի կենտրոնում

11:58 • 09.04.18

 

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պարբերաբար երկրպագուներին ներկայանում է նոր կերպարներով։ Լիլիթը հաճախ է փոփոխում մազերի գույնը, սանրվածքը։ Այս անգամ Լիլիթը ներկայանում է դրեդերով։

 

Երեկ երգչուհին Ինստագրամի իր էջում ներկայացրել է նոր ֆոտոշարք, որն իրականացրել է Երևանի կենտրոնում։ Երգչուհին նշում է, որ լուսանկարներն արել է արևոտ կիրակի օրը։

 

Երգչուհին կարճ տոպն ու սպորտային տաբատը համադրել է բարձրակրունկների հետ։ Երկրպագուներն ակտիվ քննարկում են երգչուհու նոր կերպարը։

 

Նշենք, որ ավելի վաղ Լիլիթը ներկայացել էր վարդագույն վարսերով։