«Առաջ շարժվելու ժամանակն է». Քիմ Քարդաշյանը հայտարարել է իրեն ու քույրերին պատկանող բոլոր DASH խանութների փակման մասին

16:43 • 20.04.18

 

Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյան քույրերը փակում են իրենց պատկանող DASH հագուստի խանութները:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37-ամյա Քիմ Քարդաշյանն այս մասին հայտնել է իր պաշտոնական կայքում:

 

«Մոտ 12 տարվա աշխատանքից հետո ես ու քույրերս որոշել ենք փակել մեր DASH խանութների դռները: Մենք առաջին ընտանեկան խանութը բացել ենք 2006թ. ու այդ ժամանակվանից ի վեր այնքան շատ հուշեր ենք հավաքել: Մեզ դուր էր գալիս DASH-ը կառավարելը, բայց վերջին տարիներին մենք բոլորս էլ անհատապես շատ ենք աճել: Շատ զբաղված ենք մեր առանձին բրենդների առաջխաղացմամբ, բացի այդ՝ մայրացել ենք ու փորձում ենք հավասարակշռել աշխատանքն ընտանիքի հետ: Այժմ առաջ շարժվելու ժամանակն է»,-գրել է Քարդաշյանը։

 

Աստղային հայուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել խանութի աշխատակիցներին ու բրենդի սիրահարներին:

«Առաջ շարժվելու ժամանակն է». Քիմ Քարդաշյանը հայտարարել է իրեն ու քույրերին պատկանող բոլոր DASH խանութների փակման մասին