Բեյոնսեն «Քոաչելա»-ի շրջանակում վերամիավորվել է Destiny's Child խմբի հետ
Հայտնի փոփ երգչուհի Բեյոնսեն, որի մասնակցությունը «Քոաչելա» ամենամյա երաժշտական փառատոնին ամենաքննարկվող թեմաներից մեկն է, միջոցառման շրջանակում վերամիավորվել է Destiny's Child խմբի հետ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երգչուհին ներկայացել է նախկին խմբակիցներ Քելի Ռոուլենդի ու Միշել Ուիլյամսի հետ:
Պարբերականի գնահատմամբ` 36-ամյա ր Բեյոնսեի և նախկին խմբակիցների ելույթը կատարյալ է եղել:
Երգչուհիների ելույթն առավել տպավորիչ են դարձրել նրանց փայլփլուն զգեստները՝ ստեղծված Balmain բրենդի կրեատիվ դիզայներ Օլիվյե Ռուստենի կողմից:

















