Իրինա Շեյքը թեժացրել է իր հղիության մասին խոսակցությունները

17:19 • 25.04.18

 

Իրինա Շեյքը դեռ Բարսելոնայում է, որտեղ այս օրերին անցկացվում է հարսանեկան նորաձևության շաբաթը: Երեկ սուպերմոդելը ներկա է գտնվել Pronovias բրենդի հերթական ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Spletnik–ը։

 

Շեյքը, թեև հարթակին չի քայլել, բաց չի թողել ցուցադրությանը հետևելու հնարավորությունը: Սուպերմոդելը ցուցադրությանը ներկայացել է բաց երանգի, նուրբ զգեստով, որի ձևը ևս մեկ անգամ թեժացրել է 32-ամյա մոդելի և իր 43-ամյա սիրեցյալի՝ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հարսանիքի մասին լուրերը:

 

Իրենց մեկ տարեկան դստերը մեծացնող աստղային զույգի ամուսնության մասին վաղուց էին խոսում, բայց քննարկումների նոր ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ Շեյքը ցուցադրեց իր զմրուխտյա մատանին:

 

  

Այդուհանդերձ, հիմա բոլորի քննարկման առարկան ոչ այնքան զույգի գաղտնի հարսանիքն է, որքան մոդելի ենթադրյալ հղիությունը: Շատերը նկատել են, որ Իրինան փորձում է կլորիկացած կազմվածքը թաքցնել մուգ կամ լայն զգեստների ներքո:

 

Քանի որ Շեյքն ու Կուպերը սիրում են հնարավորինս գաղտնի մնալ, մոդելի հղի լինելու մասին լուրը, դժվար թե, հաստատվի կամ հերքվի նրանց կողմից:

 

Աստղի առաջին հղիության մասին  ԶԼՄ-ներն իմացել են միայն Victoria's Secret-ի ցուցադրության ժամանակ, երբ սուպերմոդելի կազմվածքի փոփոխությունն անհնար էր չնկատել։ Սրանք առայժմ միայն ասեկոսեներ են, բայց նրանց մոտ կանգնած աղյբուրները վաղուց էին հայտնում, որ զույգը ծրագրում է ունենալ երկրորդ երեխային:

 

 

Իրինա Շեյքը թեժացրել է իր հղիության մասին խոսակցությունները