Քիմ Քարդաշյանն անդրադարձել է հայկական դրոշներով մեքենաների երթին Լոս Անջելեսում
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպվել է «Արդարության երթ», որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Երթի մասնակիցները՝ կամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասակարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ, պահանջել են Թուրքիայի իշխանություններից ցեղասպանություն ճանաչել ավելի քան 100 տարի առաջ 1.5 մլն հայերի սպանությունը:
Լոս Անջելեսի փողոցները ողողած ավելի քան 40.000 ցուցարարներն ունեցել են Հայաստանի դրոշներ, Թուրքիային դատապարտող պաստառներ:
Երթին մասնակցել են մի շարք հայ հայտնիներ։ ԱՄՆ–ում և աշխարհում մեծ հայտնիություն ունեցեող Քիմ Քարդաշյանը երթին չի մասնակցել, սակայն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, որտեղ երևում է, որ իրադարձություններին հետևել է պատուհանից: Սթորի բաժնում Քիմը փոքրիկ տեսանյութ է հրապարակել։


Նշենք, որ երեկ, անդրադառնալով, Հայոց Ցեղասպանությանը, Քիմը գրել է. «Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ը կկարողանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ այլ երկրների նման։ Երբեք մի մոռացեք»







