Բժիշկները մեկնաբանել են ՌԴ-ում հոսպիտալացված Շառլ Ազնավուրի առողջական վիճակը

11:36 • 26.04.18
 

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացված ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում հայտնում է tass.ru-ն՝ արտիստին մոտ կանգնած աղբյուրին հղումով:

 

«Համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -հավելել է աղբյուրը:

 

Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ:

 

Մինչդեռ 93-ամյա շանսոնյեի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենս Սթարքը հավելել է, որ  Ազնավուրն այսօր՝ ապրիլի 26-ին, կվերադառնա Ֆրանսիա։

Բժիշկները մեկնաբանել են ՌԴ-ում հոսպիտալացված Շառլ Ազնավուրի առողջական վիճակը