«Դեմք շոու»–ի տղաների փորձությունները «Երեկոյան Ազոյանում»

14:55 • 28.04.18

 

«Արմենիա TV»–ի եթերում շարունակվում է «Երեկոյան Ազոյան» շոուն, որի շրջանակում Հովհաննես Ազոյանն ու Մհեր Խաչատրյանը հյուրընկալում են հայտնի մարդկանց, նրանց հետ հումորային զրույցներ ունենում ու զավեշտալի փորձություններ անցնում։

 

Այս շաբաթ նախագծի հյուրերն են «Դեմք շոու»–ի անդամները։ Ինչպես երևում է բեքսթեյջ լուսանկարներից, հումորի սուր զգացողություն ունեցող տղաները հետաքրքիր փորձությունններ են անցել։

 

Նշենք, որ «Դեմք շոուի» տղաներն այս փուլում կրկին Հայաստանում են։ Ավելի վաղ Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել էր Գոռ Կիրակոսյանի հետ հարցազրույցը, որում նա պատմել էր, որ ապրիլին իրենց թիմով կլինեն Հայաստանում` նոր ֆիլմ նկարահանելու նպատակով։ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով» և այլ ֆիլմերի ռեժիսորը այս անգամ ևս պատրաստվում է կատակերգություն ներկայացնել լսարանին։

 

Լուսանկարները` «Արմենիա TV»–ի ինստագրամյան էջից

«Դեմք շոու»–ի տղաների փորձությունները «Երեկոյան Ազոյանում»